Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Խավիարաբույր» հայտարարություններ

«Խավիարաբույր» հայտարարություններ
15.07.2023 | 10:22

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐՆ օրերս Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակարտն անվանեց «Խանքենդի»:

Հանուն ճշմարտության փաստենք` զզվելի, բայց սպասելի քայլ էր:
Ինչու՞:
Որովհետև վաղուց ենք ծանոթ եվրա«դեմոկրատական» երկակի ստանդարտներին:
Ինչպես և սպասվում էր, եվրոպացի դիվանագետի խոսքերը հույզերի նեգատիվ ալեկոծություն առաջացրին ինչպես Հայաստանում, այնպես էլ բուն Արցախում։
Բա՞յց… ընդամենը «ներքևներում» և ո՛չ թե Հայաստանի իշխանական շրջանակներում:

Երկիրն ուզուրպացրած ՔՊ-ականերն իրենց «շեֆ»-ով հանդերձ, մինչ այս պահը, լռում են պարտիզանի համառությամբ և Արցախի լիակատար բլոկադայի ֆոնին զբաղվում իրենց սիրած գործով` ուտել-խմելով և սոցցանցերում լուսանկարներ հրապարակելով:
Այժմ անդրադառնանք Կլաարի քայլին ու արձանագրենք` բարձրաստիճան մեկը, որը պաշտոնի բերմամբ համարվում է Եվրամիության ներկայացուցիչը, Բաքվի բռնապետին մատուցել է բավականին «թանկարժեք» ծառայություն:
Ինչը ենթադրում է, որ Տոյվո Կլաարը, ամենայն հավանականությամբ, Ալիևից «խավիարային կաշառքներ» է ստացել՝ իր հակահայ հայտարարության համար:
Կա՞մ էլ… Տոյվո Կլաարը պաթոլոգիկ հայատյաց է:
Ինչևէ, սույն պաշտոնյան անընդունելի և ստոր քայլ է կատարել՝ հայկական Արցախի մայրաքաղաքն անվանելով ադրբեջանական նեոֆաշիստների շրջանում ընդունված տարբերակով՝ «Խանքենդի»:

Հռետորական հարց` Տոյվո Կլաարը խավիարային կաշառակե՞ր է, թե՞ հայատյաց:
Պատասխանը (որը, իհարկե, չենք ստանա) տվյալ պաշտոնյայի կամ էլ նրան այստեղ գործուղած Եվրամիության որոշելիքն է:
ՈՒ եթե մինչ այս պահը ԵՄ-ն իր ներկայացուցչի «կոռուպցիոն բույրով» բարձրաձայնումից հետո Հայաստանից, Արցախից ու համայն հայությունից այդպես էլ ներողություն չի խնդրել, ապա ստիպված ենք եզրահանգելու` ԵՄ-ն էլ է պատասխանատու նման վիրավորական արտահայտության համար:
Արձանագրենք, որ կա նաև հարցի մյուս կողմը. տոյվոկլաարների, քրիստինաքվինների և նմանատիպ դիվանագետների «խավիարբույր» բարձրաձայնումներն ու հայատյաց հայտարարություններն ընդամենը հետևանքային դրսևորումներ են:
Նախ ճշտենք` ինչու՞ կամ ինչի՞ց են ոգևորվել նմանները, որ եթե նախկինում քայլն անելուց առաջ «7 անգամ կչափեին նոր միայն կձևեին», այժմ գործում են արհամարհելով բոլոր կարմիր գծերը:

Փաստենք.

տոյվոկլաարները ոգևորվել են այն իրողությունից, որ Հայաստանի իշխանության ղեկին է մեկը, որը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

Մեկը, որը Հայաստանի տարածքները կոչում է ադրբեջանական տեղանուններով (Էյվազլի, Չայզամի) ու ոչ միայն մնում է անպատիժ, այլև շարունակում է պաշտոնավարել:

Հռետորական մի քանի հարցադրումներ.

1.եթե Հայաստանի ոչ բարով ղեկավարը նման դավաճանական հայտարարություն է անում, Տոյվո Կլաարն ինչու՞ Ստեփանակերտը չպետք է «Խանքենդի» կոչի:

2.Ալիևն ինչու՞ չպետք է փակի Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը:

3. Եթե «Ղարաբաղն Ադրբեջան է», իսկ Բաքուն թույլ չի տալիս հայերին զինված ուժեր ունենալու, ապա թշնամին ինչու՞ չպետք է պահանջի ցրել ԼՂՀ պաշտպանության բանակը։

Եվ նմանատիպ բազում այլ հարցեր, որոնք ընդամենը մեկ պատասխան ունեն` Հայաստանն ամեն օր խորշակող աղետը դառնում է հնարավոր, որովհետև նա, ով կոչված է պահել-պաշտպանելու երկրի անվտանգությունը դավաճան է, Արևմուտքի դրածո, որը խախտելով բոլոր կարմիր գծերն անպատիժ հայտարարում է, թե Արցախն Ադրբեջան է ու վերջ:

Որն արգելում է օգտագործելու «Արցախի Հանրապետություն» եզրույթը:

Որը պատեհ-անպատեհ առիթներով անվերջ կրկնում է, թե «Արցախի անունից խոսելու մանդատ չունի», բայց ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հայտարարում` Արցախը ներառյալ:

Նման հայտարարությունները թև ու թիկունք են թշնամուն, որն այնքան է ոգևորվել, որ Հայաստանն արդեն «Արևմտյան Ադրբեջան» է ներկայացնում:
Անպատժելիության նման մթնոլորտում պարզ չէ՞, որ «տոյվո»յանմանները կարհամարհեն դիվանագիտական բոլոր նորմերն ու պայմանականությունները, և իրենց թույլ կտան համայն հայությանը վիրավորող հայտարարություններ ու արտահայտություններ:

Իհարկե համոզված լինելով, որ իրենց «թանին թթու ասող չի լինելու»:

Եզրահանգումը մեկն է`

քանի դեռ թիվ 1 դավաճանը զմռսված է երկրի վարչապետի աթոռին, չի բացառվում, որ անգամ Բրյուսելն ու Վաշինգտոնը դավաճանի խոստացած ապագայում Հայաստանն անվանեն «Արևմտյան Ադրբեջան», Երևանը`Էրիվան, Սևանն էլ` Գյոկչա,

իսկ մե՞զ…

irates.am

Դիտվել է՝ 16477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ